15 րոպեն քիչ է

Վաչե Ումր-Շատ՝ իր ազգանվան նման տաղանդավոր ու լիքը․ «15 րոպեն քիչ է»

-Ես առաջարկում եմ,- սկսում է Ռուբեն Մաթևոսյանը,- որ մենք շարունակենք մեր շարքն ու պատմենք հայ դաշնակահարների մասին։
-Ես, իհարկե, մեկ անգամ արդեն ասել եմ, որ մեր կյանքը չի բավականացնի բոլորի մասին խոսելու համար,-պատասխանում է Մարտին Վարդազարյանը,- բայց դրան ձգտել անհրաժեշտ է։

Նրանցից մեկի մասին խոսելիս պետք է ասել, որ խոշոր ակնոցով էր միշտ, հարուստ մազածածկով և արտահայտիչ դիմագծերով։ Նրա ազգանունն անգամ հուշում է, որ նա օժտված էր բազմաթիվ տաղանդներով ու նրա մեջ ու մոտ ամեն բան շատ էր։
Նա հայտնի դաշնակահար Վաչե Ումր-Շատն է։

«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել ստեղնաշարով երաժշտություն ստեղծող տաղանդների մասին։

Back to top button