Հատվող եթեր

«Սուբստրատում». անսահմանության և հարատևության խորհրդանիշ հողն արվեստում․ «Հատվող եթեր»

20-րդ դարի ուղիներում արդի արվեստի տեսաբաններն առանձնացնում էին գեղարվեստական նոր ժանր, որի գլխավոր արտահայտչամիջոցը հողն էր: Բնական լանդշաֆտը դառնում է ստեղծագործողների ոգեշնչման, մտածողության և արարման գլխավոր հենքը: Հողը կյանք է, ծնունդ, հայրենիք, մշակույթ, կենարար աղբյուր, տարերք, տիեզերական մտածողություն, էներգիա, կյանքի սկզբնավորում ու արարում, նույն ինքը մարդն է, անսահմանության և մարդու հարատև գոյության խորհրդանիշը:

 «Սուբստրատում». Նկարիչների միությունում վերջերս տեղի ունեցած յուրօրինակ ցուցադրությունը ևս նվիրված էր հողարվեստին՝ միավորելով տարբեր սերունդների, շրջանների, ոճերի ստեղծագործողների: Ցուցադրությունը համադրել էր նկարիչ, արվեստաբան Նարեկ Ավետիսյանը:

 «Սուբստրատում»-ը յուրահատուկ երկխոսություն է տարբեր սերունդների ստեղծագործողների միջև: Ու թեև տարբեր էին արվեստագետների գործունեության ոլորտներն ու ուղերձները, բայց նրանց միավորում էր հողի մասին ունեցած միևնույն պաշտամունքն ու ոգեշնչումը:

 Զրույց նկարիչ, արվեստաբան, «Սուբստրատում» հողարվեստ խորագիրը կրող խմբակային ցուցահանդեսի համադրող Նարեկ Ավետիսյանի հետ։

Back to top button