Հայագիտակ

Ինչպիսի՞ն էր հայկական ավանդական հարսանիքը․ «Հայագիտակ»

Աշխարհի բոլոր ժողորվուրդները մշակել են հատուկ հարսանեկան, նախահարսանեկան և հետհարսանեկան ծիսակարգեր։ Դրանք ժամանակի ընթացքում փոփոխվել են, բայց հիմնականում նույնն են մնացել։

Ինչպիսի՞ն էին հին հայկական ծեսերը, և ի՞նչ է փոխվել այսօր։ Ազգագրագետ Կարինե Բազեյանն ասում է. «Հնում շատ կարևոր էր աղջիկ ընտրելը։ Այս հարցում տղան ոչ մի դեր չէր խաղում։ Հարսնացուին նա տեսնում էր միայն նշանադրության օրը, իսկ խոսք ուզելու, բեհ դնելու գնում էին այդ տան մեծերը և տոհմի հայտնիները»։

Քանի որ հարսանիքը շատ ծախսատար էր, հարազատները նաև մինչև հարսանիքն էին նվերներ տալիս։ Նշանադրության արարողությունը, ինչպես և հիմա, կազմակերպում էր աղջիկը։ Դա փոքր հարսանիք էր կոչվում։

Back to top button