Հաջողության նոտա

Հաջողության թաքնված կողմը․ Գոռ Կարապետյանի «Հաջողության նոտան»

Մարկետոլոգ Գոռ Կարապետյանը հաջողությունը նմանեցնում է ճանապարհ անցած կոշիկի, որով անցել ես դեպի հաջողություն տանող ճանապարհը և հաղթահարել բազմաթիվ դժվարություններ:

Simple Business Academy և Targeting ընկերությունների համահիմնադիր, գործադիր տնօրեն Գոռ Կարապետյանը կարծում է, որ հաջողության հասնելու համար պետք է հավատաս արածիդ: Կարևոր է ապրել սեփական երազանքը, քանի որ «այդ դեպքում ոչ միայն դու ես հաջողակ, այլև հաջողություն ես բերում մյուսներին»:

Ծնողների որոշմամբ ստացել է տնտեսագիտական կրթություն, կարիերան սկսել է բանկային համակարգից, բայց 26 տարեկանում որոշել է, որ ամբողջությամբ պետք է փոխի հաջողության տանող իր ճանապարհը: Նրա հեղինակած «Հաջողության թաքնված կողմը» գիրքը մեկնարկային կետ է դեպի ապագա՝ ուրվագծված որոշումներ կայացնելու դեղատոմսով:

Գրքում հեղինակը սեփական օրինակով ներկայացնում է հաջողության հասնելու ճանապարհը, բացում հաջողության այն կողմը, որը հաճախ մարդիկ անտեսում են: Նա կարծում է, որ ցանկացած տարիքում կարելի է հասնել հաջողության և երբեք չպետք է դադարել սովորել:

Երիտասարդների հետ աշխատանքը նրա համար մեկ այլ աշխարհ է, ոգեշնչման աղբյուր: Սիրով դասավանդում ու պարբերաբար հանդիպումներ է ունենում ուսանողների հետ, կիսվում սեփական փորձով ու հիանում երիտասարդների փայլուն գաղափարներով:

Back to top button