Վերնատուն

Արվեստը համադրել ոչ թե հիերախիկ, այլ հորիզոնական մոտեցումներով. «Վերնատուն»

Արվեստի անկախ համադրող Եվա Խաչատրյանը խոսում է արվեստի համադրողի իր փորձառությունից, ի՞նչ են փոխում համադրողի մոտեցումներում և գործառույթներում նոր ժամանակներն ու մարտահրավերները, պատմում, թե ինչի՞ մասին են իր համադրած ժամանակակից արվեստի ցուցադրությունները։

Եվա Խաչատրյանն արվեստի համադրողի իր գործունեությունը սկսել է 2000-ականներին՝ ժամանակակից արվեստի այդ տարիների ամենաակտիվ տարածքում՝ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ)։ 2008 թվականից անկախ համադրող է։

«Տարբերությունը մեծ է, երբ դու կազմակերպության ներսում ես ինչ-որ բան նախաձեռնում և երբ դա անում ես որպես անկախ համադրող։ Ինձ համար անկախ համադրող լինելն ավելի նախընտրելի է, քանի որ ունես բոլորի հետ համագործակցելու առավելություն»,- ասում է Եվա Խաչատրյանը։ Ասում է՝ համադրողը միջնորդ է հանդիսատեսի ու արվեստագետի միջև․ «Սա աշխատանք է արվեստագետների հետ․ պատրաստվելը, տեքստը, կոնցեպտը, ցուցահանդեսը հանդիսատեսին «թարգմանելը» և այլն»։

Պատմելով Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում վերջին ցուցահանդեսի մասին՝ կարևորում է կոլեկտիվի հետ աշխատանքը։ Իհարկե, համադրողը նախաձեռնողն ու կազմակերպիչն է, բայց կարևոր է, որ նա կոլեկտիվի մաս լինի ու չառանձնանա․ «Ես երբեք չեմ ունեցել այն դիրքորոշումը, որ ես եմ անում տվյալ ցուցահանդեսը։ Դյուսելդորֆի այս տարվա ցուցահանդեսը դրա վառ օրինակն է։ Ոչ թե հիերարխիկ, այլ հնարավորինս հորիզոնական մոտեցումներով ենք մենք աշխատում այսօր», – նշում է Եվա Խաչատրյանը։

Back to top button