Բիզնես բանաձև

Չինաստանում արգելվեց հոտային հավելումներով էլեկտրոնային ծխախոտի վաճառքը․ «Բիզնես բանաձև»

Չինաստանում հոկտեմբերի 1-ից արգելվեց հոտային հավելումներով էլեկտրոնային ծխախոտի վաճառքը: Իրացվող նման արտադրանքը կարող է ունենալ միայն ծխախոտաբույսի բույր: Ըստ շուկան կարգավորող վարչության՝ որոշման պատճառը երիտասարդների առողջությանը սպառնացող վտանգներն են:

Աշխարհում ամենամեծ տնտեսությունն ունեցող երկրի պարտքը հասավ պատմական առավելագույնի: ԱՄՆ պետական պարտքն այժմ գերազանցում է 31 տրիլիոն դոլարը:

Ուկրաինայի տնտեսության ծավալն այս տարի կնվազի 35%-ով: Համաշխարհային բանկի հաշվարկներով՝ հակամարտության գոտու վերածված երկրի տնտեսության վերականգնումը կարժենա մոտ 350 միլիարդ դոլար:

Back to top button