Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

«Մեկ մարզված մարդը տասից ավելի լավ է»․ Իշխան Գևորգյան․ «Կյանքին ասել այո՛»

«Ի զուր չենք ողջ մնացել, որ քառասուն տարի էլ պատմենք, թե ոնց ենք կռվել , ու մեր կռիվը երկրի վրա ծախելով վայելենք։ Պատերազմից հետո հասկացանք, որ մի բան պիտի անենք»․ Այդպե՛ս ստեղծվեցին «Ազատազէն» հրաձգարանն ու ռազմամարզական ՀԿ-ն։

Հրաձգարանի տարածքը Կոտայքի մարզի անապատ հիշեցնող մի վայրում Իշխան Գևորգյանը կնոջ հետ էր հայտնաբերել՝ երկար փնտրտուքից հետո։ Կնոջ, որի հետ ամուսնացել է Արարատի գագաթին ու երկու դուստր ունեցել։

«Ազատազէնում» սովորեցնում են մարզվել, կրակել, քանի որ, ինչպես համոզված է Իշխան Գևորգյանը, մեկ մարզված մարդը տասից ավելի լավ է։ Ասում է՝ ինչպես չի կարելի սրտանց բուժել մեկին, այնպես էլ չի կարելի սրտանց կռվել։ 44-օրյա պատերազմի օրերին եղել է Քարվաճառում, դիպուկահար մեր հերոսը կռվել է հիմնականում Կարմիր շուկայում, Թաղավարդում, որտեղ փոքր ուժերով անգամ տարածք են ազատագրել։

Ծնվել է 1989 թվականին Երևանում։ Գերազանցությամբ ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը։ Մասնագիտությամբ ծրագրավորող է։ Բանակում չծառայած լինելու մեղքը Իշխանը քավել է և՛ ապրիլյան, և՛ 44-օրյա պատերազմների ժամանակ՝ մասնակցելով որպես կամավորական։ Հարցազրույցում օգտագործվել են կադրեր «Ազատազէն» ՀԿ-ի տրամադրած տեսանյութից։

Back to top button