Մասնագիտություն

Երկրի ընդերքի հետախույզները․ «Մասնագիտություն»

Օգտակար հանածոների մասնագետ. գաղտնիքներով, շրջադարձային բացահայտումներով ու տպավորություններով լի մասնագիտություն, որը չափազանց անհրաժեշտ է և արդիական։

Մարդկության գոյատևման ամենաանհրաժեշտ պայմաններից մեկը եղել է բնության ճանաչումն ու խելացի օգտագործումը։ Մարդն օգտվել է բնությունից՝ օգտագործելով բնության բարիքները, օգտակար հանածոների հսկայական պաշարները հանուն իր գոյատևման ու բարորության։

Երկրագնդի կեղևն իր ընդերքում պարունակում է օգտակար հանածոների անծայրածիր պաշարներ, որոնք օգտագործվում են կյանքի բոլոր բնագավառներում։ Դրանց մի մասը տեղավորված է կեղևի ամենավերին շերտերում, մյուսները՝ նրա մակերեսին։

Տեխնիկայի զարգացումը հնարավորություն տվեց հանքային-հետախուզական աշխատանքներ կատարել և օգտակար հանածոներ արդյունահանել երկրի կեղևի համեմատաբար խորը շերտերից, որոնք նախկինում անմատչելի էին մարդու համար։

Այնուամենայնիվ, այն գաղափարը, որ օգտակար հանածոները չնայած վերականգնվում են, բայց անսպառ չեն, մեզ ստիպում է սևեռել մեր ողջ ուշադրությունն ընդերքի հարստությունների պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ:

Չնայած պատմության մեջ հայտնի են նաև այնպիսի դեպքեր, երբ բազմաթիվ մեծ հանքեր հայտնաբերվել են երկրաբանության հետ առնչություն չունեցող մարդկանց կողմից, բայց երկրի ընդերքի հրաշալիքներն ու գաղտնիքները կարող են հասկանալ և մեկնաբանել նրանք, ովքեր տիրապետում են օգտակար հանածոների վերաբերյալ գիտելիքներին, որոնման և հետախուզման աշխատանքներին։

Զրույց Երևանի պետական համալսարանի ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի վարիչ, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Շահեն Խաչատրյանի հետ։

Back to top button