Հայագիտակ

Արարատով հմայվեց ամբողջ Եվրոպան․ հայկական ցուցադրությունը՝ լավագույնը Նիդերլանդներում․ «Հայագիտակ»

Ասսենը փոքրիկ քաղաք է Հոլանդիայում, բայց այստեղ է գտնվում շատ նշանավոր Դրենց թանգարանը, որտեղ այս տարվա մայիսից բացված է «Արարատի հմայքի ներքո» ցուցահանդեսը։

Հայաստանի Պատմության թանգարանի փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանն ասում է. «Դրենցի ցուցադրությունները դիտելու են գալիս հազարավոր զբոսաշրջիկներ ամբողջ Եվրոպայից»։

Հայկական ցուցադրությունն աննախադեպ հաջողություն ունեցավ։ Այն ճանաչվեց Նիդեռլանդների թանգարանների այս տարվա լավագույն ցուցադրությունը։

Արուսյակ Ղազարյանն ասում է, որ մեզ համար մեծագույն պատիվ է այսպիսի բարձր գնահատանքի արժանանալը: «Դա կնպաստի մեր մշակույթի ճանաչմանն ու ճանապարհ կհարթի այլ երկրներում ևս այն տարածելու համար»։

Back to top button