Խոշորացույց

Սահմանափակ կարողությունները ելակետ` Հայաստանի բանակցային դիրքերն ուժեղացնելու համար. «Խոշորացույց»

Ռուսական եւ արեւմտյան մրցակցությունը Հայաստանի համար բարենպաստ չէ, ասում է քաղաքագետ-տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։

Ըստ նրա, մրցակցության առարկան տարածաշրջանի վրա ազդեցությունն է, իսկ առեւտրում հիմնական կողմը Ադրբեջանն է, որը լուրջ խաղաքարտեր ունի։ Հայաստանի կարողությունները խիստ սահմանափակ են եւ դա պիտի ելակետ ընդունել մեր բանակցային դիրքերը ուժեղացնելու համար, ասում է քաղաքագետը։

Աշխարհաքաղաքական զարգացումները չափազանց արագացել են եւ էլ ավելի մեծ ազդեցություն են, կարծես, թողնում մեր տարածաշրջանի եւ հենց մեզ վրա։ Պրահայի քառակողմ հանդիպումից հետո, ինչպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Factor.am-ին տված հարցազրույցում հայտարարեց. «Ցավոք, 44-օրյա պատերազմի արդյունքում և հետևանքով Հայաստանի Հանրապետությունն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունները, այդ թվում՝ անվտանգությունը»։ 

Նույն այս ժամանակ Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցները Արցախի նախագահից պահանջում էին հստակ դիրքորոշում Պրահայի քառակողմ հայտարարության վերաբերյալ։

  • Ի՞նչ կլինի, եւ արդյո՞ք դա հնարավոր է, որ Հայաստանում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայվեն զուգահեռ ռուսական մասնակցության։
  • Ի՞նչ կլինի, եթե հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները տապալվեն։
  • Ի՞նչ կլինի, եթե ռուս-ուկրաինական պատերազմը հասնի միջուկային հարվածի փուլին

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Արցախյան խնդիրը, Հայաստանն ու աշխարհաքաղաքական մարտերը. այս թեմայի շուրջ ենք զրուցել քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։

Back to top button