Հայկական հարց

Մեծ եղեռնի տարիներին լռությունը սեփական շահը պաշտպանելու միջոց է եղել․ «Հայկական հարց»

Համիդյան ջարդերի և Ցեղասպանության ժամանակահատվածում ոչ բոլորն են լռել։ Եղել են բազմաթիվ մարդիկ, որոնք իրենց ձայնն են բարձրացրել ի պաշտպանություն արևմտահայության հանդեպ իրագործվող հանցագործությունների։ Օսմանյան Թուրքիայում հիմնականում լռել են, ձևացրել են, թե չեն տեսնում կամ չեն լսում։

Պատճառների մեջ առաջնային էր նաև տնտեսական շահը։ Չէ որ արտաքսված կամ սպանված հայերի ունեցվածքն անցնում էր նրանց հարևան թուրքերին ու քրդերին։ Թուրք ռազմաքաղաքական գործիչներից շատերն իրենց հուշերում հետագայում գրել են, թե լռել են, որովհետև միայնակ չէին կարող պետական համակարգի ծրագրած քաղաքականության դեմ դուրս գալ։

Ջեմալ փաշա

Անգամ Ջեմալ փաշան է այդ մասին հիշատակել իր օրագրում։ Այս երևույթը երկակի կարելի է դիտարկել։ Օրինակ՝ Հալիդե Էդիբը 1915-ին ընդվզել է հայության տեղանման առիթով, բայց արդեն 1916-1917-ին Ային Թուրա որբանոցում զբաղվել է հայ երեխաների թրքացմամբ և իսլամացմամբ, ինչը մասնագիտական շրջանակում ցեղասպան գործողություն է համարվում։

Հալիդե Էդիբ

Թեմային է անդրադառնում Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ Նաիրա Պողոսյանը։ «Ինչո՞ւ է լռում մարդկությունը»՝ մաս 2-րդ։

Հալիդե Էդիբը Մուստաֆա Քեմալի հետ
Back to top button