Հատուկ նախագիծ

Արի գնանք Ագուլեցու տուն սուրճ խմելու․ «Հատուկ նախագիծ»

Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանը դժվար է համեմատել որևէ նմանատիպ մշակութային վայրի հետ: Այն իսկապես տուն է, որտեղ արդեն ստեղծել են համապատասխան միջավայր՝ թանգարանը բացահայտելու ու իրերը շոշափելու, սնվելու ու լավ ժամանակ անցկացնելու համար:

Ագուլեցու աղջիկը՝ Աստղիկը, ասում է, որ մայրը թեև սիրում էր պատրաստել, բայց անգամ կերակուրների հետ իմպրովիզ էր անում՝ վերականգնելով իր տատիկի բաղադրատոսմերը: Ագուլեցին հսկայական հավաքածու ունի, որում ներառված են ոչ միայն հայկական, այլ նաև եվրոպական ու արևելյան նմուշներ:

Խոհանոցում միշտ եռուզեռ է: Նրա մոտ 10 տարվա օգնական Մարիամը հիմա էլ խոհարարին է օգնում ու պատրաստում է ամենահայտնի ուտեստներից մեկը՝ Վանա մշոշը, որն այստեղ յուրօրինակ են մատուցում: Արտասահմանցի հյուրերի պակաս չկա՝ գալիս են աշխարհի բոլոր ծայրերից ու զարմանում, հիանում:

Երկու տներն իրար միացնող թթենին վեհ կանգնած նայում է, դիմավորում բոլորին: Այստեղ չափազանց հյուրընկալ են, ինչպես Ագուլեցին էր, որ անցորդներին անգամ կանչում էր սուրճ խմելու:

Back to top button