Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Ինքնաթիռի հարվածից գրեթե բոլոր տղաները զոհվեցին․ Հրաչ Սաֆարյան․ «Կյանքին ասել այո՛»

Հրաչ Սաֆարյանը ծնվել է 1997 թվականի օգոստոսի 22-ին Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքում։ 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող էր Ասկերանի շրջանում։ Այդ օրերին եղել է նաև Ակնայում։ Իսկ 2020-ի 44-օրյա պատերազմին մասնակցել է որպես կամավորական՝ «ՈՄԱ» ջոկատի կազմում։

Պատերազմի չջնջվող պատկերներում Հրաչի հիշողության մեջ հատկապես Ցորի հրետանավորներն են, ինքնազոհության ու քաջության օրինակ դարձած ժամկետային զինծառայողները, որոնք զոհվեցին ինքնաթիռի հարվածից։

«Գրեթե բոլորը հողի տակ էին մնացել, մարմինները մեծ դժվարությամբ դուրս բերեցին, ծանր տեխնիկայի միջոցով»,-պատմում է Հրաչը։ 44-օրյա պատերազմի օրերին եղել է Քարվաճառում, ապա՝ Թաղավարդում։ Արցախից վերադարձել է նոյեմբերի 26-ին։ Սովորում է «Եվրասիա» միջազգային համալսարանում։

Back to top button