

Աշխարհի ամենաչոր անապատը՝ Ատակաման, ծաղկել է։ Չիլիում, որտեղ գտնվում է անապատը, տեղական չափանիշներով շատ անձրևոտ տարի է եղել։
Տեղացել է 80 միլիմետր անձրև, ինչը տեղի է ունենում հինգից յոթ տարին մեկ անգամ: Արդյունքում մոտ 200 տեսակի բույսեր սկսել են աճել։ Նրանք վառ գույներով զարդարել են տասնյակ կիլոմետրեր՝ անապատը վերածելով ծաղկած տափաստանի։