
Բեռլինի համաժողովից հետո Գարեգին Սրվանձտյանը փաստել էր, որ Հայկական հարցը բուն Հայաստանում էր, թեև հայերն այն Եվրոպայում էին փնտրում։ Աշխարհի հզոր տերությունները համագործակցեցին թուրքական իշխանությունների հետ՝ ձևանալով կույր և լինելով լուռ արևմտահայության ջարդերի ու խնդիրների հանդեպ։
Նրանց դիվանագիտության համար շահեկան չէր Հայկական հարցի մեջ մխրճվելը և պետական մակարդակով ի նպաստ հայության գործելը։
Թեմային է անդրադառնում, «Երբ լռում է մարդկությունը» գրքի հեղինակ, գրող, սցենարիստ Սոնա Մանուկյանը։ «Ինչու է լռում մարդկությունը»՝ մաս 1-ին։