Սփյուռքի ձայնը

Աբխազիայի համալսարաններում հայկական դպրոցների համար ուսուցիչներ են պատրաստվում․ «Սփյուռքի ձայնը»

Աբխազիայի հայ համանքը բոլոր ժամանակներում մեծ տեղ է հատկացրել դպրոցաշինությանը։ Այսօր այնտեղ գործում են երկու տասնյակից ավելի հայկական դպրոցներ, որոնք աջակցություն են ստանում թե հայ համայնքից, թե կառավարությունից։ Դրանցից որոշները, սակայն, փակվում են աշակերտների թվի նվազման պատճառով:

Աբխազիայի հայ համայնքի ղեկավար, Աբխազիայի ռազմական և քաղաքական գործիչ, Աբխազիայի հերոս, Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Գալուստ Տրապիզոնյանը նշում է, որ Աբխազիայում հայկական միությունները, դպրոցները մշտապես ընդունվել են պետության կողմից։

«Մենք լավ հարաբերություններ ունենք Աբխազիայի կառավարության հետ: Մեր և կառավարության համատեղ աշխատանքների շնորհիվ հայկական շատ դպրոցներ ոչ միայն չեն փակվել, այլև՝ վերանորոգվել են»,- ասում է նա:

Back to top button