ԿարևորՀասարակություն

Որոշ դեպքերում միակ ելքը դատավորին պատժելն է․ ԲԴԽ-ի նոր անդամները նոր լուծումներ ունեն

ԱԺ արտահերթ նիստում Բարձրագույն դատական խորհրդի անդամներ են ընտրվել արդարդատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանն ու փոխնախարար Երանուհի Թումանյանցը: Նրանց թեկնածություններն առաջադրել էր խորհրդարանական մեծամասնությունը: Միայն «Քաղաքացիական պայմանագրի»  67 պատգամավորների  քվեարկությամբ էլ  Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցը համալրել են ԴԲԽ անդամների շարքերը։ Ի՞նչ նպատակով ու խոստումներով են գործադիրի նախկին անդամները գործուղվել ԲԴԽ, որո՞նք են համարել համակարգի գլխավոր խնդիրները և դրանք լուծելու տարբերակները։

Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի հեռանալուց հետո Բարձրագույն Դատական խորհրդում թափուր մնացած երկու տեղերը համալրվել են։ Արդարադատության արդեն նախկին նախարար Կարեն Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանը՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրմամբ ու քվեարկությամբ ընտրվել են ԲԴԽ անդամ։ Կարեն Անդրեասյանը ընտրվելուց առաջ իր ելույթում կարծիք է հայտնել, թե հավակնում է դառնալ ԲԴԽ արդար անդամներից մեկը։ Այս կարգավիճակում, իր կարծիքով, ավելի մեծ օգուտ է տալու արդարդատության համակարգին, քան նախկինում զբաղեցրած իր բոլոր պաշտոնները․

«Ես փորձել եմ նպաստել դատական համակարգի, դատարանների լավը լինելուն որպես դասախոս, փաստաբան, Մարդու իրավունքների պաշտպան, գործարար, հկ–ների ներկայացուցիչ, միջազգային կառույցների ներկայացուցիչ ու վերջում որպես նախարար։ Բոլոր այդ փորձերը ունեցել են մասնակի հաջողություն, մեծամասմաբ՝ ձախողումներ։ Ուզում եմ խոստանալ բոլորիդ, որ եթե լինի վստահության քվել, ես կլինեմ ԲԴԽ այն անդամներից մեկը, որ կգործեմ արդար, իսկ դա արդեն բավական է ավելի շատ բան անելու դատական համակարգի համար, քան այն բոլոր թվարկածս պաշտոններում ու հանգամանքներում, որ ինձ շանս է տրվել ունենալ»։

ԴԲԽ անդամը դատում է կարգազանց դատավորներին, Անդրեասյանը «Ի՞նչ առաջնահերթ անելիքներ են լինելու ընտրվելու դեպքում» հարցին հիշեցնում է՝ լիազորությունները խիստ սահմանափակ են լինելու, միևնույն ժամանակ՝ առավել ծանրակշիռ․

«Կարող է թվալ, որ, օրինակ, Արդարադատության նախարարի համեմատ շատ  փոքր է այդ լծակը կամ ազդեցությունը, բայց ես երաշխավորում եմ, որ 10-ից 1  ձայնն այդ խորհրդում հաճախ կարող է շատ ավելի բան փոխել, քան արդարադատության նախարարը 1 տարվա ընթացում։ Գիտեմ որ ԲԴԽ–ում մի քանի շատ արդար մարդիկ սպասում են, որ արդար ձայների քանակն այնտեղ ավելանա։ Ես գնում եմ դառնալու այդ մեկ ավել ձայնը այն կշեռքում, որը կշռում է դեպի արդարություն։ Սա է իմ առաքելությունը կամ խոստումը ձեզ»։

Դատական համակարգի խնդիրները, Անդրեասյանի կարծիք, տարիների ընթացում փոփոխվում են, սակայն չեն վերանում։ Նախկինում, ասում է, դա համատարած կաշառակերությունն էր, այժմ՝ համատարած ուշացումները․

«Ընդ որում, եթե կաշառակերության համար կարելի էր մեղադրել հատկապես դատավարոեներին, հիմա չես կարող սրա համար մեղադրել հատկապես դատավորներին։ Շատ հաճախ դատավորներն էլ են զոհ, որովհետև դատավորները իրենք այնպիսի խայտառակ գերծանրաբեռնվածությամբ են աշխատում, որ շատ հաճախ իսկապես օբյկետիվ է իրենց ուշացումները։ Բայց այստեղ է, որ պետք է հստակ տարբերակենք՝ որն է դատավորների գերծանրաբեռնվածությունից բխած ուշացում,  և որն է սյուբեկտիվիզմից կամ այլ տեսակի կոռուպցիոն խաղերից բխած ուշացոմը»։

Ասում է՝ համակարգի որոշ դատավորներ իրենց շահագրգռածությունից ելնելով կարող են առաջ գցել ինչ–որ մեկ գործը, կամ ձգձգել այն։ Իր՝ որպես ԲԴԽ անդան հիմնական խնդիրը նրանց բացահայտելը, չարամիտներին՝ պաշտելը, օբյեկտիվներին օգնելն է։ Նորընտիր մյուս անդամ Երանուհի Թումանյանը ևս դատավորների գերծանրաբեռնվածությունն ու դրանից բխող հետևանքները լուրջ խնդիր է համարում։

«Արդարադատության նախարարությունում իմ աշխատանքի ընթացքում մենք այդ ուղղությամբ շատ աշխատանքներ արդեն իսկ կատարել ենք, դա մասնագիտացված դատարանների ստեղծումն էր, դատավորների ավելացումն էր և իհարկե ողջամիտ ժամկետի պահպանման համար մի շարք պրոցեսսներ են սկսվել, որոնք, հուսով եմ, ավարտին կհասցնենք և մենք կկարողնանք նաև դրա արդյունքները տեսնել, դա էլեկտրոնային արդարադատության գործիքների կիրառումն է, որոնք մենք արդեն իսկ պրոցեսսի մեջ դրել ենք»։

ԲԴԽ անդամ ընտրվելիս լիազորությունների շրջանակի նեղացումը կաշկանդելու է Թումանյանին, օրինակ,  ողջամիտ ժամկետների պահպանման հարցում աշխատանքներ տանել, բայց հնարավորոթյուն է տալու գնահատել՝ որ դեպքում է  գործի քննության ուշացումը պայմանավորված օբյեկտիվ, որ դեպքում՝ սուբյեկտիվ հանգամանքներով։

Կարեն Անդրեասյանի կարծիքով՝ դատավորների՝ օրենքը խախտելով աշխատելաոճը վերացնելու համար մի քանի գործնական քայլ կա։ Առաջին հերթին, ասում է, պետք է պակասեցնել դատավորների ծանրաբեռնվածությունը՝ թույլ տալով նրանց ինքնակրթվել, երկրորդ՝ անհրաժեշտ է ստեղծել մասնագիտացված դատարաններ։ Որոշ դեպքերում էլ միակ լուծումը պատիճն է․

«Վերջերս դեպք էր տեղի ունեցել, երբ կին դատավորը բռնության զոհ կնոջ հանդեպ թույլ էր տվել որոշակի կոպտըագույն խախտում։ կոկրետ դեպքերից վերանալով պետք է հականալ, որ դատավորը պետք է հստակ ունենա իր էթիկայի կոդեքսը, և հստակ պատկերացնի, որ լինելու է պատասխանատվություն։ Երկու ճանապարհ կա՝ մեկը օգնել դատավորներին, թեթևացնել դատավորների բեռըը, վերապատրաստել, իրենց համար ստեղծել լավագույն պայմաններ, երկրորդը անհընդհատ հիշեցնել պատասխանատվության մասին»։

ԲԴԽ արդեն ընդունված անդամների հիմնական աշխատռանքը հենց օրինազանց օրինապահներին պատասխանատվության ենթարկելն է լինելու։ Նրանց ընտրվելով ամբողջացավ 10 անդամ ենթադրող ԲԴԽ թիմը։ Նրանցից 5-ին ընտրել է Ազգային ժողովը, մյուս 5-ը ընտրվում է դատավորների ընդհանուր ժողովի կողմից՝ դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից: Բարձրագույն դատական խորհրդում պետք է ընդգրկվեն դատավորներ բոլոր ատյանների դատարաններից: Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատարանի նախագահ կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ:

Նորընտիր անդամ Կարեն Անդրեասյանը հավակնում է առաջադրվել որպես ԲԴԽ նախագահ։

Back to top button