ԿարևորՀասարակություն

«Մենք Հայաստանի կողքին ենք»․ Եվրախորհրդարանի պատգամավորներն աջակցություն են հայտնել Հայաստանին

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ իրենց համերաշխությունն են հայտնել Հայաստանին՝ մեղադրելով ադրբեջանական ներխուժումը։

«Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական բանակը օկուպացրել է ինքնիշխան Հայաստանի տարածքը և ռազմական հանցագործություններ  կատարել, չնայած այն հանգամանքին, որ երկու երկրները Արցախի վերջնական կարգավիճակի շուրջ և սահմանազատման գործընթացի վերաբերյալ բանակցություններ են վարում»,- Թվիթերի իր էջում գրել է իսպանացի պատգամավոր Խորդի Սոլենը։

Եվրախորհրդարանի պատգամավորները լուսանկարվել են «Մենք Հայաստանի կողքին ենք» գրությամբ պաստառներով։

Երեքշաբթի օրը Եվրախորհրդարանում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածության հարցը։ Արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին,
հայտարարել է, որ հայկական հողերի օկուպացիան անընդունելի է։ Նա կոչ է արել ադրբեջանական զորքերին դուրս գալ Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Back to top button