Հատվող եթեր

Մաչանենց մշակութային բերդաքաղաք՝ լի արվերստով և մշակույթով․ «Հատվող եթեր»

Էջմիածնի Բալենիների փողոցում է գտնվում մի անչափ գողտրիկ, ինքնատիպ ու սիրելի օջախ՝ լի արվեստով ու մշակույթով։ Նախկինում Մաչանենց տունը, այժմ արդեն Մաչանենց մշակութային բերդաքաղաքը հիմնադրվել է 2010 թվականին՝ լուսանկարիչ, գեղանկարիչ, կոլաժիստ, բեմադրիչ, բանաստեղծ, հասարակական գործիչ, Հայ Միասնության Խաչ բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի կողմից:

Անսպառ երևակայություն, գաղափարներ և ստեղծարարություն է մեկտեղված մի յուրօրինակ մշակութային օրրանում: Ազգային հարուստ մշակույթն ու պատմությունը ներկայացնող թանգարաններ ու պատկերասրահներ, թատրոն, կրթական կենտրոններ, արվեստի տարբեր ճյուղերի խմբակներ, վարպետաց դասեր, գինետուն, ազգային խոհանոց ու էլի շատ նախագծեր, որոնք ինքնատիպ մատուցման շնորհիվ այցելուներին տալիս են հայ մշակույթի, ժամանակակից արվեստի, ավանդական խոհանոցի մասին լիարժեք պատկերացում՝ մասնակից դարձնելով կենտրոնի կրթական-ճանաչողական նախագծերին։

Զրույց լուսանկարիչ, գեղանկարիչ, կոլաժիստ, բեմադրիչ, բանաստեղծ, հասարակական գործիչ, Մաչանենց մշակութային բերդաքաղաքի հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի հետ։

Back to top button