ԿարևորՀասարակություն

Հայաստանը զինծառայողների մարմիններ չի փոխանցել. ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի դատախազության տարածած հայտարարությունը

Ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել, իսկ Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը կոչված է կոծկել Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները: 

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունն ՝ անդրադառնալով Ադրբեջանի դատախազության հայտարարությանը, թե իբր Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել 6 ադրբեջանցի զինծառայողի դի՝ խոշտանգված վիճակում:

«Ադրբեջանը, փորձելով ինչ-որ բացատրություն գտնել ողջ աշխարհով տարածված սարսափելի տեսանյութին, որտեղ ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են զինաթափված հայ զինծառայողներին, երկրի գլխավոր դատախազության միջոցով այսօր մի անհեթեթություն է տարածել, ըստ որի՝ իբր «ադրբեջանական կողմին է փոխանցվել 6 ադրբեջանցի զինծառայողի մարմին, որոնց տանջամահ են արել այն հայ զինծառայողները, որոնք պատկերված են հիշյալ տեսանյութում:

Գրեթե ողջ քաղաքակիրթ աշխարհից հնչած դատապարտումներն ու հետաքննություն անցկացնելու կոչերն ընդունելու փոխարեն՝ պաշտոնական Բաքուն փորձում է արդարացումներ գտնել իր զինծառայողների կողմից իրականացված հրեշավոր վայրագություններին»,- նշված է ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Back to top button