Հայագիտակ

Խորենացու աշխատությունները՝ նաև սերբերեն․ «Հայագիտակ»

Մովսես Խորենացու աշխատությունները սերբերեն հրատարակելուց հետո Վեսնա Պեշիչը եկավ Հայաստան, որ իր աչքով տեսնի այն երկիրը, որի մասին լիքը բաներ գիտեր հորից, նրա ընկերոջից և Խորենացուց։

Եկավ ու սիրահարվեց հայերին ու Հայաստանին։ Ասաց. «Իմ անունը հայերեն գարուն է նշանակում։ Սրանից հետո ինձ Գարուն կկոչեք։ Եվ ես գիրք եմ գրելու իմ տեսած ամեն ինչի մասին»։

Գրեց։ Գիրքը վերջերս ներկայացվեց Ազգային ակադեմիայում, իսկ Գրողների միությունը սիրով Պեշիչին ընդունեց իր շարքերը։ Վեսնան ասում է. «Ես զարմանում եմ, թե ձեր ամենասովորական մարդիկ անգամ որքան շատ բան գիտեն ձեր նշանավոր մարդկանց մասին։ Խորենացու մասին գիտեր տաքսու վարորդը, կանաչի վաճառող կինը, լավաշ վաճառողը»։

«Մենք նման ենք ճակատագրով և պետք է միասին լինենք»,- ասում է Վեսնա-Գարունը։

Back to top button