ԿարևորՄշակույթ

Արծաթե հուշադրամ՝ դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանի առիթով

Հայ մեծանուն դիրիժոր, կոմպոզիտոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Կենտրոնական բանկը պաշտոնապես շրջանառության մեջ է դրել Մաեստրո Դուրյանի հոբելյանի առիթով թողակված արծաթե հուշադրամը։ Հուշադրամի դիմերեսին պատկերված է Օհան Դուրյանի հեղինակած «Ունիվերսալիզմ» ստեղծագործությունից մի հատված և նրա ստորագրությունը, դարձերեսին՝ մեծատաղանդ երաժշտի դիմանկարն է և նրա «խոսող» ձեռքերը։ Էսքիզների հեղինակը Վարդան Վարդանյանն է: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Back to top button