

-Նա և՛ հրաշալի մանկավարժ էր, և՛ հրաշալի մասնագետ, և՛ ճանապարհի ընկեր,- սկսում է Մարտին Վարդազարյանը։
-Իսկ նրա աշխատանքներից մեկը, այսպես ասած նախանձ առաջացնելով տղամարդ կոմպոզիտորների մոտ,- շարունակում է Ռուբեն Մաթևոսյանը,- հաղթել է համամիութենական մրցույթում ու մրցանակի արժանացել։
Այս երկխոսությունից միայն արդեն պարզ է, որ մաեստրոները խոսում են կնոջ մասին, կին կոմպոզիտորի մասին։
Իսկ նա ծնվել է 1929 թվականին. «Լեննագանցի էր»,- ասում է Մարտին Վարդազարյանը։
«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել մեղմ մեղեդիներ ստեղծած տաղանդավոր կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի մասին։