ԿարևորՀասարակություն

Նոր նամականիշ՝ նվիրված Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին

2022 թվականի հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին շրջանառության մեջ դրված «Մեծանուն հայեր. Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված մեկ նամականիշի ներկայացումը:

Նամականիշի ներկայացման մասնակիցներն էին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, հասարակական գործիչ Վահան Վարդապետյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն դիրիժոր, կոմպոզիտոր Օհան Դուրյանը (1922-2011թթ.):

Նամականիշի վրա նաև պատկերված է «ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ, 1922-2011» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Back to top button