ԿարևորՔաղաքական

Փաշինյանը Պրահայում կհանդիպի Ալիևի և Էրդողանի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Պրահա, որտեղ քառակողմ հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և ԵՄ խորհրդի նախագահի միջև։ Այս մասին այսօր ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Նախատեսված է նաև հանդիպում Թուրքիայի նախագահի հետ, դրա հնարավորության մասին մենք հայտարարել էինք, եթե որևէ բան չփոխվի, ապա այս հանդիպումները ընդհանուր խաղաղության օրակարգի քննարկման մեջ է տեղավորվում»,- հայտնել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Պրահայից նա մեկնելու է Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին։

Հանդիպումները նախատեսված են Չեխիայի մայրաքաղաքում՝ հոկտեմբերի 6-ին, Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակներում։

Back to top button