Հաջողության նոտա

Լավագույն մոտիվացիան անհրաժեշտությունն է․ «Հաջողության նոտա»

BS COSMO ընկերության հիմնադիր Անդրեյ Այրիյանը, սպայի ընտանիքում մեծանալով, բարձրագույն կրթությունը ստացել է Յարոսլավլի ռազմական ֆինանսական ակադեմիայում: Կարմիր դիպլոմով ավարտելուց հետո ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Կապի և արտաքին էկոնոմիկայի ինստիտուտի հեռակա բաժինը:

Որոշ ժամանակ աշխատելով ռազմական ոլորտում՝ որոշել է դուրս գալ համակարգից և ստեղծել սեփական բիզնեսը: 16 տարեկանից մենակ ապրելով՝ դարձել է ավելի անկախ ու ինքնուրուն, դա օգնում է ավելի արագ կայանալ: Նա կարծում է, որ հաջողության գրավականը փորձառության, աշխատասիրության ու համառության համադրությունն է:

Ռիսկի դիմում է, բայց հաշվարկը կարևոր պայման է. մի քանի ստարտափ ձախողել է, բայց ասում է՝ կարևորը փորձել է: Վստահ է, որ ցանկացած բիզնես բխում է կարիքից: Փորձում է իր բիզնեսները կառուցել ժամանակին ու աշխարհի պահանջներին համընթաց:

Բնույթով մաքսիմալիստ է, ռոմանտիկ է, բայց ոչ միշտ, հաշվարկն ու զգացմունքը միշտ հավասար նժարների վրա պետք է լինեն։

Back to top button