ԿարևորՏնտեսական

Հանրային քննարկման է ներկայացվել «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը

Հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

2023 թվականի բյուջետավորման քաղաքականությունն իրականացվել է՝ առաջնորդվելով ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի առաջնահերթություններով:

Նախատեսվում է իրականացնել սոցիալական, կրթական, ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումներ, որոնցից առավել հատկանշական են՝

  • նվազագույն աշխատավարձի բարձրացումը՝ սահմանելով այն 75.000 ՀՀ դրամ,
  • կենսաթոշակներին ուղղվող ծախսերի ավելացումը 25,2 մլրդ դրամով,
  • առողջապահությանն ու կրթությանն ուղղվող ծախսերի առաջանցիկ աճի ապահովումը ՀՆԱ-ի նկատմամբ՝ համապատասխանաբար 1,60% և 2,24%,
  • ժողովրդագրական վիճակի բարելավման գծով լրացուցիչ ծախսերի նախատեսումը 16,9 մլրդ ՀՀ դրամով,
  • գիտության գծով նշանակալի ծախսերի ավելացումը 6,6 մլրդ ՀՀ դրամով:
Back to top button