ԿարևորՍպորտ

Հանդիպում՝ մարզաշխարհի մի խումբ ներկայացուցիչների հետ

Ուսուցչի օրվա առթիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մարզաշխարհի մի խումբ ներկայացուցիչների հետ, այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ:

Շնորհավորելով մանկավարժներին՝ Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել նրանց կատարած աշխատանքի համար. «Դուք մի առանձնահատկություն ունեք՝ աշխատում եք ապագա մարզիկների հետ՝ քաջ գիտակցելով, թե որքան կարևոր է ունենալ կիրթ մարզիկ։ Այսօր ամեն ինչ ձեռքբերովի է, բացի ուղեղի աշխատանքից։ Մարզիկները սկզբում հաղթում են ուղեղով, ապա այլ հատկանիշներով… և նրանց հաղթանակում դուք մեծ ներդրում ունեք»:

ԵՕՀՊՄ քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանը ևս շնորհավորել է ուսուցիչներին և կարևորել նրանց դերը քոլեջի կայացման ու զարգացման գործում: Հանդիպման ավարտին ԿԳՄՍ նախարարի տեղակալը շրջայց է կատարել քոլեջի նորակառույց հանրակացարանային համալիրում և թանգարանում:

Back to top button