ԿարևորՀասարակություն

Խորհրդարանն ընդունել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Այսօր խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում կարգավորել զենքի եւ ռազմամթերքի շրջանառությունը, նպաստել որսորդության, սիրողական եւ սպորտային հրաձգության, ինչպես նաեւ ռազմամարզության զարգացմանը:

Ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանության եւ մարտունակության բարձրացմանը:

1.Քաղաքացիական զենք ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի հանձնել զենքի հետ վարվելու և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ։

2.Սահմանվում է քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը՝ ակոսափող հրազենի համար՝ 21 տարեկան, քաղաքացիական զենքի մնացած տեսակների համար՝ 18 տարեկան:

3.Չեղարկվում է զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը։

4.Չեղարկվում է ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը:

5.Սահմանվում են հրաձգարանների չափանիշները:

6.Զենք պահելու և կրելու թույլտվության ժամկետը սահմանվելու է 10 տարի՝ նախկին 5 տարվա փոխարեն։

7.Թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ նախկին 8 միավորի փոխարեն։

Back to top button