ԿարևորՀասարակություն

17 հայ ռազմագերիների վերադարձը Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունք է. Արմեն Գրիգորյան

17 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման պայմանավորվածության արդյունք է, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հույս ունեմ, որ եռակողմ աշխատանքը կշարունակի դրական արդյունքներ գրանցել հումանիտար հարցերի լուծման, տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատման համար, և բոլոր պայմանավորվածությունները կկատարվեն»,–գրել է Գրիգորյանը՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Վաշինգտոնում ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին:

Ադրբեջանն այսօր հայկական կողմին վերադարձրեց 17 հայ ռազմագերիների: ՀՀ ՊՆ հրապարակել էր նրանց անունները։

Back to top button