ԿարևորՔաղաքական

Ֆրանսիան կոչ է արել պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործություն թույլ տված ադրբեջանցի զինծառայողներին

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին:

«Ադրբեջանական բանակի կողմից հայ գերիների կամայական մահապատիժները ներկայացնող տեսանյութերը խորապես ցնցող են: Ֆրանսիան ի գիտություն է ընդունում Ադրբեջանի կողմից հայտարարված գործողությունների վերաբերյալ հետաքննությունը և կոչ է անում պատասխանատվության ենթարկել դրանց մեղավորներին»,- ասված է հայտարարության մեջ:

Ֆրանսիան պահանջում է ազատ արձակել դեռևս անազատության մեջ գտնվող բոլոր հայ գերիներին։

Back to top button