ԿարևորՀասարակություն

Քննարկվել է ցեմենտի որակի խնդիրը

Քաղաքաշինության կոմիտեում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել հանդիպում Արարատի ցեմենտի գործարանի գլխավոր տնօրեն Սամվել Թադևոսյանի և լաբորատորիայի վարիչ Զոյա Բալայանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են շինարարության ներկայիս աննախադեպ ծավալների պայմաններում որակյալ ցեմենտի մեծ պահանջարկի ապահովման հարցերը: Խնդիրը եղել է նաև կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի վերջին նիստի օրակարգում, որտեղ դիտարկվել են ցեմենտանմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները:

Ընկերության ներկայացուցիչները վստահեցրել են, որ խստագույնս հետևում են արտադրանքի որակի պահպանմանը: Նրանք պատրաստակամություն են հայտնել որակի ստուգման նպատակով ցանկացած ժամանակ նաև արտադրությունում կատարել նմուշառում:

Հանդիպմանը քննարկվել են նաև գործարանի արտադրական հզորության, պահանջված ծավալների ապահովման և ցեմենտի մատակարարման հետ կապված հարցեր:

Որոշվել է, որ կոմիտեի պատասխանատուներն առաջիկայում կայցելեն գործարան՝ տեղում ծանոթանալու աշխատանքների կազմակերպմանը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն արտադրողների ուշադրությունը կրկին հրավիրել է որակի վերահսկողության և արտադրական հզորությունների հնարավոր մեծացման վրա:

Հանդիպմանը մասնակցել և շինարարների տեսակետն է ներկայացրել նաև Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը:

Back to top button