Հայագիտակ

Փարիզը Պետրոս Կոնտրաջյանի համար մեծ հնարավորություններ ստեղծեց․ «Հայագիտակ»

Եղեռնից մազապուրծ Պետրոսի Կոնտրաջյանի համար Փարիզը շատ մեծ հնարավորություններ ստեղծեց։ Ապրում էր հանրակացարանում, նկարչության դասեր էր վերցնում, պահում էր նաև եղբորն ու քրոջը։

Արվեստաբան Հասմիկ Բադալյանը պատմում է. «Պետրոսն այնքան առաջ գնաց, որ նրա գործերը սկսեցին ցուցադրվել, և նկարները սկսեցին գնել։ 1945 թվականի՝ հօգուտ նախկին ռազմագերիների կազմակերպված փարիզյան ցուցահանդեսում նրա կտավները Պիկասոյի ու շատ այլ հայտնիների կտավների հետ վաճառվեցին և մեծ օգուտ բերեցին»։

Շատ լավ ապագա կունենար, եթե երազանքը Հայաստան գալը չլիներ։ Ճերմակ թղթերով, կտավներով ու լիքը երազանքներով եկավ Հայաստան, ու բախվեց սոցռեալիզմին։

«Փորձում էր նկարել, ինչպես մյուսները, բայց դա արդեն ինքը չէր։ Մյուս նկարիչներն առաջարկում էին սովորեցնել սոցռեալիզմի կանոնները։ Չէր ստացվում»,- պատմում է Հասմիկը։

Կյանքն ավարտեց ինքնասպանությամբ հոգեբուժարանում։ Ավելի դաժան եղավ կնոջ և դստեր կյանքի վերջը, որոնց կացնահարեց խաղամոլ որդեգիր տղան։

Back to top button