ԿարևորՄշակույթ

Ռոզա Լինը ելույթ կունենա Էդ Շիրանի համերգային շրջագայության ընթացքում

«Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը ելույթ է ունենալու հանրահայտ անգլիացի երգիչ, երգահան Էդ Շիրանի համերգային շրջագայության ընթացքում:

Երգչուհին այդ մասին հայտնել է՝ «Ինստագրամի» «Սթորի» բաժնում հրապարակելով Շիրանի՝ 2023-ին կայանալիք համերգային շրջագայության պաստառը:

Ռոզա Լինի եվրատեսիլյան Snap երգը մրցույթի պատմության մեջ ամենալսված հինգ երգերից մեկն է դարձել՝ Spotify-ում առաջ անցնելով աշխարհահռչակ ԱԲԲԱ խմբին։

Էդ Շիրանն անգլիացի երգիչ է: Նա ամբողջ աշխարհում վաճառել է ավելի քան 150 միլիոն ձայնասկավառակ, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենավաճառվող երաժշտական արտիստներից մեկը։

Back to top button