ԿարևորՀասարակություն

Առաջին ալիքը «Մանկական Եվրատեսիլ»-ի համար կամավորներ է հավաքագրում

Առաջին ալիքը Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին ընդառաջ հայտարարել է կամավորների մրցույթ:

Կամավորները հնարավորություն են ունենալու աշխատել միջազգային պատվիրակությունների, մասնագետների հետ, ներգրավվել ստեղծագործական ու կազմակերպչական թիմերում և հետևել հեղինակավոր մրցույթի ամբողջ ընթացքին։

Մրցույթին կարող են դիմել 18 տարեկանից բարձր անձինք, որոնք ունեն կազմակերպչական և կամավորական աշխատանքի փորձ, թիմում աշխատելու կարողություն, վարժ տիրապետում են հայերենին և անգլերենին: Եւս մեկ օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Դիմորդները պետք է հայտի հետ ներկայացնեն նաև ինքնակենսագրական և անգլերեն լեզվով կարճ հոլովակ՝ պատմելով, թե ինչու են ուզում դառնալ «Մանկական Եվրատեսիլի» կամավոր։

Կամավորները կստանան մասնակցության հավաստագիր:

Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 1-ը՝ http://www.eurovision.am/hy/app:

Back to top button