ԿարևորՔաղաքական

ԵՄ-ն Բաքվին կոչ է անում հետաքննել հայ ռազմագերիների գնդակահարության տեսագրությունը

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել հետաքննել հայ ռազմագերիների սպանության տեսագրությունները, ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը` ելույթ ունենալով Եվրախորհրդարանի անդամների առջև Ստրասբուրգում լիագումար նիստում:

«Մենք նաև հետաքննություն ենք պահանջել՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել ռազմագերիների սպանության այդ տեսանյութերի հետ»,- ասաց նա։ Բորելի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները «վստահեցրել են, որ հետաքննություն կանցկացնեն»։

Սոցիալական ցանցերում տարածվել էին ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսագրությունները։ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նշել է, որ «եթե տեսանյութի իսկությունն ապացուցվի, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի, իսկ մեղավորները պատժվեն»։

Back to top button