Բիզնես բանաձև

Աշխարհի ազգային ապրանքանիշերը միասին արժեն 97 տրիլիոն դոլար. Brand Finance․ «Բիզնես բանաձև»

Բոլոր երկրների ազգային ապրանքանիշերը միասին արժեն 97 տրիլիոն դոլար: Ապրանքանիշերի ընդհանուր արժեքով առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ 26.5 տրիլիոն դոլար, երկրորդ տեղում Չինաստանը՝ 21.5 տրիլիոն դոլար, երրորդ տեղում Գերմանիան՝ 4 տրիլիոն դոլար:

Եվրոպական դեղագործական ընկերությունները նախատեսում են բարձրացնել իրենց արտադրանքի գինը: Առաջին հերթին նման կերպ կվարվեն չարտոնագրված էժան դեղամիջոց արտադրողները: Պատճառը էներգաճգնաժամի ֆոնին էլեկտրաէներգիայի աճող ծախսերն են:

Հին աշխարհամասում ռեցեսիան վրա կհասնի խստաշունչ ձմռան հետ մեկտեղ: Եթե առաջիկա ամիսները սովորականից ցուրտ լինեն, իսկ Եվրամիության երկրներն արդյունավետ չբաշխեն էներգառեսուրսները, տարածաշրջանը կգրանցի համախառն ներքին արդյունքի անկում: Մասնագետները համակարծիք են, որ «վայրէջքը» կարող է նման լինել 2008թ.-ի ճգնաժամին:

Back to top button