Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին 17 գերիներին վերադարձնելու համար


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ 17 ռազմագերիներին վերադարձնելու հարցում օգնելու համար։
«Հուսով եմ, որ մեր միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերով մենք կհասնենք հետագա առաջընթացի ինչպես հումանիտար հարցերի լուծման, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»,- թվիթերում գրել է ՀՀ կառավարության ղեկավարը։
I highly appreciate the efforts of the United States for assisting to return our 17 POW’s. I hope with joint efforts together with our international partners we will further register progress in resolving both humanitarian issues and establishing peace in the region.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) October 4, 2022
Ադրբեջանական կողմն այսօր հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների: Ադրբեջանը գերիներին վերադարձրել է ԱՄՆ–ի միջնորդությամբ։