ԿարևորՔաղաքական

Ադրբեջանի զորքերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպան ժամանակ ընդգծել է ադրբեջանական զորքերի նախկին դիրքեր վերադառնալաու անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում են դեսպանությունից։

«Հոկտեմբերի 3-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում դեսպան Թրեյսին ընդգծեց ԱՄՆ շարունակական ներգրավվածությունը տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու հարցում։

Դեսպանը նշեց, որ ուժի կիրառումն անընդունելի ճանապարհ է և մատնանշեց, որ Ադրբեջանի զորքերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Back to top button