ԿարևորՔաղաքական

Վալերի Բուայեն դատապարտել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային ԶԼՄ-ների լռությունը

Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է հայերի նկատմամբ Ադրբեջանի գործողություններին։ Դիմելով եվրոպական լրատվամիջոցներին և քաղաքական գործիչներին՝ Բուայեն հարց է բարձրացրել:

«Ֆրանսիայի, ԵՄ լրատվամիջոցներ, ինչի՞ եք սպասում, որ գործեք փոքր ու ժողո՝րդավար Հայաստանի անունից։ Տիկի՛ն Ուրսուլա ֆոն դեր Լայեն, սպասեք, մինչև ադրբեջանցիներն ու նրանց թուրք դաշնակիցները ավարտե՞ն 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: Հայերի արյունն ավելի քի՞չ արժի, քան ուկրաինացիներինը»,- գրել է նա։

Back to top button