ԿարևորՔաղաքական

Լեհ փաստաբանն ապացույցներ է ստացել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների մասին

Լեհ քաղաքական գործիչ և փաստաբան Տոմաշ Լեխ Բուչեկը անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների գնդակահարության աղմկահարույց տեսանյութին` այն որակելով որպես Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների ապացույց։

«Ստացել եմ ապացույցներ Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների մասին։ Տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները գնդակահարում հայ ռազմագերիներին։ Այս տեսանյութը նկարահանվել է սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանները խախտելու ժամանակ»,- գրել է Բուչեկը։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան մեկնաբանել է ադրբեջանական «Տելեգրամ»-ի ալիքներում տարածված տեսանյութը, որում ենթադրաբար ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիների:

Back to top button