ԿարևորՀասարակություն

Զախարովան կոչ է արել Բաքվին և Երևանին մանրակրկիտ հետաքննել գնդակահարությունների տեսանյութը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ցանցում հայ և ադրբեջանցի զինվորներիգնդակահարության տեսագրությունների հայտնվելը, կոչ է արել Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին անհապաղ հետքննություն անցկացնել։

«Այս տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանության կադրերով: Միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրակրկիտ հետաքննվեն», — «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Զախարովան: «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին անհապաղ կատարել այդ տեսանյութերի համապարփակ խորը վերլուծություն: Եթե փաստերը հաստատվեն, բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»:

Նրա խոսքով, Ռուսաստանը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրավիճակը բարելավելու և Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու համար։ «Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղությունն այլընտրանք չունի, մենք պատրաստ ենք կողմերին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ավելի վաղ սոցցանցերում տարածվել էին ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսագրությունները։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա և դատապարտել է «Ադրբեջանի զինված ուժերի ռազմական հանցագործությունների, արտադատական ​​սպանությունների և հայ ռազմագերիների խոշտանգումների մասին վկայող տեսանյութերը»։ Բացի այդ, նախօրեին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ասել էր, որ ստացել է տեսանյութեր, որոնք «ենթադրաբար ցույց են տալիս ադրբեջանցիների դեմ ռազմական հանցագործությունները»։

Back to top button