ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը երկրորդ անգամ հրաժարվում է կատարել հայ ռազմագերիներին ազատ արձակելու խոստումը. Փաշինյան

Ադրբեջանը երկրորդ անգամ հրաժարվում է կատարել հայ ռազմագերիներին ազատ արձակելու իր խոստումը, Թվիթերի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիներին ազատ արձակելու իր խոստումը։ Առաջին դեպքը եղել է մայիսին, երբ Բրյուսելում խոստում էր տրվել, իսկ երկրորդը՝ հիմա, երբ Վաշինգտոնում Ադրբեջանը պարտավորվել էր ազատ արձակել 17 հայ ռազմագերիների մինչև սեպտեմբերի 30-ը»,- գրել է վարչապետը:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով, սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ գերեվարված 17 հայ ռազմագերիներին մինչև սեպտեմբերի 30-ը ազատ արձակելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել սեպտեմբերի 27-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ, որը հյուրընկալել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Back to top button