ԿարևորՄշակույթՏեսանյութ

Ռոզա Լինի «SNAP»-ն առաջ է անցել ABBA-ի «Waterloo»-ից

«Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի Snap երգը դարձել է մրցույթի պատմության ամենաշատ լսելի 5 երգից մեկը Spotify-ում, հայտնում են «Առաջին ալիք»-ից։

««SNAP»-ը նույնիսկ առաջ է անցել աշխարհահռչակ ABBA խմբի «Waterloo»-ից»,- նշված է հրապարակման մեջ։

Թուրինում կայացած «Եվրատեսիլ-2022»-ի քվեարկության արդյունքում վանաձորցի Ռոզա Լինը (Կոստանդյան), վաստակելով 61 միավոր, զբաղեցրել է 20-րդ տեղը: Հայաստանի պատվիրակը հանդես է եկել «Snap» երգով և նվաճել հանդիսատեսի ու ժյուրիի սրտերը: «Եվրատեսիլ-2022»-ում հաղթող է ճանաչվել Ուկրաինան՝ վաստակելով 631 միավոր:

Back to top button