ԿարևորՀասարակություն

Հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութի հետ կապված Բաքվի դեմ դիմումներ կներկայացվեն միջազգային դատարաններ

Ադրբեջանի զինվորականների կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութի առիթով Բաքվի դեմ դիմումներ կներկայացվեն Եվրոպական և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարաններ։ Ֆեյսբուքում գրառմամբ տեղեկացրել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։ 

«Ի պատասխան բազմաթիվ ԶԼՄ ներկայացուցիչների զանգերի և հաղորդագրությունների.

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը զբաղվում է այսօր առավոտյան տելեգրամյան ալիքներով տարածված տեսանյութով, որտեղ երևում է հայ գերիների գնդակահարությունը: Սա փաստացի պատերազմական հանցագործություն է:

Տեղեկացնեմ, որ այս պահին աշխատում ենք համապատասխան կառույցների հետ: Փաստերի համադրմամբ և հստակ ապացույցներով ուղեկցված նյութերով, առավոտյան Ադրբեջանի դեմ նոր դիմումներ կներկայացնենք Եվրոպական և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարաններ»,- գրել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակը։

Back to top button