ԿարևորՀասարակություն

Քննարկվել են LOT ավիաընկերության դեպի Հայաստան թռիչքների հետ կապված խնդիրներ

Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լեհական ավիաուղիների (LOT) գրասենյակում: Հանդիպմանը լեհական կողմից մասնակցել են Մաչեյ Վիլկը (Member of Management Board, Chief Operating Officer), Ռոբերտ Լուդերան (Director, Network and Alliances) և Կամիլ Գալիցկին (Operations Excellence Manager, Network Planning Department):

Դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվել են ավիաընկերության դեպի Հայաստան թռիչքների հետ կապված խնդիրները։ Ընդգծվել է թռիչքների հաճախականության պահպանման, իսկ մոտ ապագայում նաև ավելացման ցանկալիությունը։

Back to top button