ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ-ն դիտարկում է հայ-ադրբեջանական հակամարտության գոտի առաքելություն ուղարկելու հնարավորությունը

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտարկում է իր առաքելությունը հայ-ադրբեջանական հակամարտության գոտի ուղարկելու հնարավորությունը, ասվում է Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Շաբաթ օրը Լեհաստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոնայի հետ։

Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին զարգացումները և ԵԱՀԿ առաքելություն այս տարածաշրջան ուղարկելու հնարավորությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Կարդացեք նաև
Close
Back to top button