ԿարևորՔաղաքական

Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ նախագահը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Նախարարները քննարկել են Լեհաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները, Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության իրավիճակը։

Նախարար Ռաուն հավաստիացրել է ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության ներգրավվածությունը խաղաղ գործընթացում։

Back to top button