ԿարևորՀասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահների հետ նոր հանդիպում է նախապատրաստում

ՀՀ և ԼՂՀ նախագահների հաջորդ հանդիպման նախապատրաստման նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոսն այս օրերին առանձին հանդիպումներ է ունեցել նախագահների հետ: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը:

«Երեկ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ»,- նշված է գրառման մեջ:

Սեպտեմբերի 22-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի էր ունեցել հանդիպում՝ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի:

Back to top button