ԿարևորՄիջազգային

Պուտինը չորս շրջան հայտարարել է Ռուսաստանի մաս

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժյեի ու Խերսոնի շրջանների ղեկավարները ստորագրել են ՌԴ կազմ մուտք գործելու մասին համաձայնագրեր: Արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ Կրեմլի Գեորգիևյան սրահում։

Փաստաթղթերի ստորագրումից առաջ Պուտինը ելույթ է ունեցել։ «Վստահ եմ, որ Դաշնային ժողովը կաջակցի ՌԴ-ում Ռուսաստանի չորս նոր շրջանների, չորս նոր սուբյեկտների ընդունման և ձևավորման մասին սահմանադրական օրենքներին, քանի որ դա միլիոնավոր մարդկանց կամքն է»,- ասել է Պուտինը:

Օրեր առաջ նշված շրջաններում անցկացվել է հանրաքվե Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ:

Կարդացեք նաև
Close
Back to top button